Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում հատուկ մրցանակ ստացավ Աննա Սարգսյանը:
ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ ստացավ Արամ Հակոբյանը: Պարգևատրվեցին նաև դասական առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները:
Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն, 10 տարի անց, դարձավ Արման Փաշիկյանը՝ տղամարդկանց մրցաշարում Արման Փաշիկյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր: Փաշիկյանը 4 պարտիայում հաղթանակ տոնեց, մնացած խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ չկրելով ոչ մի պարտություն: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնն է Մարիա Գևորգյանը: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
0Comments