Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի Մակասար քաղաքում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 10-ը համարվում է անհայտ կորած, հաղորդում է Jakarta Post-ը:
Նախօրեին հորդառատ անձրևների պատճառով տասնյակ տներ և մի քանի կամուրջ էին փլվել:
Զոհերը Գովա թաղամասից են եղել, որը գետի ջրերի մակարդակի բարձրացումից հեղեղվել էր:
Տեղի իշխանությունները տարհանում են բնակիչներին և օգնություն ցուցաբերում տուժածներին:
0Comments