Հարձակում Լեհաստանի նախագահի նստավայրի վրա

Անհայտ անձը փորձել է կոտրել նստավայրի դարպասները

Մարդատար ավտոմեքենայի ղեկին նստած անհայտ անձը փորձել է կոտրել Վարշավայի նախագահական նստավայրի դարպասները, հաղորդում է «Gazeta»-ն՝ վկայակոչելով PAP-ին: Հաղորդվում է, որ 36-ամյա տղամարդն արդեն ձերբակալված է:

Գործակալության տվյալներով, անհայտ անձը նաեւ վրաերթի է ենթարկել ոստիկանին, ով փորձել է կանգնեցնել նրան: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:

Լեհաստանի նախագահի մամլո ծառայությունը եւ Լեհաստանի կառավարության պարեկային ծառայությունը հաստատել են անծանոթի կողմից պետության ղեկավարի նստավայրի տարածք մուտք գործելու փորձի մասին տեղեկատվությունը: