Վենեսուելայի սահմանադրական վեհաժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն հայտարարել է, որ իրավապահ մարմիններն Ազգային գվարդիայի 27 զինծառայողի են ձերբակալել, որոնք Ազգային գվարդիայի շենքից զենք են գողացել, գրում է AP News-ը:
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ նրանք մեղադրվում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զինված ապստամբության կազմակերպման համար:
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ազգային գվարդիայի սերժանտը հանդես է գալիս երկրի ղեկավարի տապալման և սահմանադրական կարգը վերականգնելու կոչով:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ խոստանալով, որ ապստամբները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Վենեսուելայում 27 զինծառայող է ձերբակալվել
Նրանք մեղադրվում են նախագահ Մադուրոյի դեմ զինված ապստամբության կազմակերպման համար
0Comments