Ամերիկյան «Դիսնեյ» կինոընկերությունը շարունակում է զարգացնել անիմացիոն ոլորտը՝ ներկայացնելով հայտնի մուլտֆիլմերի «լայվ էքշըն» ձևաչափով տարբերակները:
Daily Mail-ի փոխանցմամբ, այժմ հերթը 1996թ. նկարված «Նոտր Դամի սապատավորը» մուլտֆիլմինն է: Ըստ նախնական տվյալների՝ Կվազիմոդոյին մարմնավորելու է Ջոշ Գադը:
Ի դեպ, 37-ամյա դերասանը «հաստատել» է այս տեղեկությունը՝ Twitter-ում և Instagram-ում հրապարակելով լուսանկար, որում կանգնած է Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին:
Անիմացիոն ֆիլմը հիմնված կլինի ինչպես մուլտֆիլմի, այնպես էլ դասական գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա:
0Comments