Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին

ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի Հունվարի 18-ին, ժամը 17:30-ին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» քրեական գործով՝  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: