Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան։
Երկրորդ շրջանում մրցաշարի 10-րդ ռակետը վստահ հաղթանակ տոնեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիխիտո Նիսիոկայի նկատմամբ․ 2 ժամ 4 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 3 սեթում՝ 6-3, 6-3, 6-3 հաշվով։
Խաչանովի ակտիվում գրանցվեց 16 էյս, 4 կրկնակի սխալ, 7 բրեյք-փոինթ՝ 16 հնարավորից, իսկ Նիսիոկայի ակտիվում՝ երկուական կրկնակի սխալ և բրեյք-փոինթ։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ -Ջոն Միլման զույգի հաղթողը։
Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով նախորդ տարի եզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։
0Comments