Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության մրցաշարում մրցելույթն ավարտեց Արթուր Դավթյանը։
Ազատ վարժությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը եզրափակիչում գրավեց 6-րդ տեղը՝ վաստակելով 13,466 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Էմիլ Սորավուոն (Ֆինլանդիա) վաստակեց 14,433 միավոր, գրում է sport.news.am:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել էր 5-րդ տեղը։
Հունիսի 30-ին օղակների վարժության եզրափակիչին կմասնակցի Վահագն Դավթյանը։
0Comments