ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի եւ իմ, կամ իր ընտանիքի եւ իմ միջեւ առկա որոշակի կապը, այդ թվում նաեւ նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Միաժամանակ նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի ծխխնմամիները էլի մեր հարազատներն են եւ սրա հետ կլապված կա անաչառության որոշակի էլեմենտ։ Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը՝ այդ թվում հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը եւ բացասական հետեւանքներ են առաջանում , եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարացվեր, քննարկամն առիթ էր դառնալու եւ Հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել է այդ աստերը եւ խնդրում ենք դատարանին հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ նախորդ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը ավելի հեռավոր կապերի պատճառով էր։
Նշենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
0Comments