Թեհրանից ոչ հեռու աղետի ենթարկված Իրանի բանակի բեռնատար ինքնաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր 15 զոհվածների մարմինները, օդանավում եղած 16 մարդկանց մեջ կա միայն մեկ փրկված: Դա հաստատել է Իրանի դատական բժշկության կազմակերպությունը:
«Ինքնաթիռի անձնակազմի 16 անդամներից փրկվել է մեկը, 15 հոգի զոհվել են»,-հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Մեհրդատ Ալի Բախշին, նշելով, որ զոհվածների մարմինները տեղափոխվել են դատական բժշկության Ալբորզի նահանգի կազմակերպություն, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը: Նա հավելել է, որ առայժմ հաջողվել է պարզել 15 զոհվածներից տասի ինքնությունը:
0Comments