Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքերով, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», – ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments