Ֆրանսիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Le Monde-ն, ստիպված է եղել ներողություն խնդրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ համեմատելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պարբերականը հրապարակել էր լուսանկար, որում 41-ամյա Մակրոնն անուղղակի նմանություն ունի Հիտլերի հետ:
Նշվում է, որ լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել. ընթերցողներից շատերը նշել են, որ շոկի մեջ են ու անչափ բարկացած:
«Քանի որ Le Monde-ի M ամսագրի՝ դեկտեմբերի 29-ի համարի շապիկը քննադատական արձագանքներ է ստացել մեր ընթերցողներից որոշների կողմից, մենք ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր շոկի են մատնվել»,- ասել է ամսագրի խմբագրական գծով տնօրեն Լյուք Բրոները:
0Comments