Մարդկանց որսորդներ

Ապրեք՝ ուրիշներին Ինձ բերելու համար. այս է միակ Աղբյուրը երջանկության ու Սրտի խաղաղության


 

Դեկտեմբերի 30

 

Եթե դուք դժբախտությունների ու նեղությունների մատնված մարդկանց մասին կարդալով մտահոգվում ու սրտի ցավ եք ապրում, ապա երբևէ մտածե՞լ եք, թե որքան ցավ կարող է զգալ Իմ Սիրտը՝ ողբերգության ու թշվառության մատնված այդ մարդկանց համար: Եթե Ես, Երուսաղեմ քաղաքը տեսնելով, լաց եղա նրա վրա, ապա որքան առավել պիտի լամ նրանց համար, որոնց սրտերը նեղության են մատնվել, մանավանդ նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել առանց Իմ պահպանող ու ապրեցնող Զորության:

«Չեն գալիս Ինձ, որպեսզի Կյանք ունենան»:

Ապրեք՝ ուրիշներին Ինձ բերելու համար. այս է միակ Աղբյուրը երջանկության ու Սրտի խաղաղության: