SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։
Նենք, որ դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները, ճիշտ կողմնորոշվելով, անմիջապես ձեռնամուխ էին եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել էին կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։
Վիրավորին նշված կենտրոն էին տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։ Պարզվել էր, որ նա նշված կենտրոն էր տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
0Comments