Ութ մարդ ամերիկյան Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքի լողափին տուժել է կայծակի հարվածից, տեղեկացնում է WFLA հեռուստաալիքը՝ հղում կատարելով հրշեջներին։
Մի տղամարդ կայծակի հարվածից հետո սրտի կանգ է ունեցել, այժմ նա ծայրահեղ վիճակում է։
Հինգ մարդ հասցվել է հիվանդանոց։ Երեքը հրաժարվել է բուժումից։
CNN հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածների մեջ երկու օտարերկրացի կա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, գրում է news.am:
0Comments