Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Արդեն, ավանդույթի համաձայն, թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է, ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան»

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկամն հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակn։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել  նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։

Արդեն, ավանդույթի համաձայն, թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է, ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։

Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։