Մենք հավերժ չենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահը Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ոչ միայն այսօրվա հարաբերություններն, այլեւ դրանց ապագա զարգացման համատեքստում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների փոխվելուց հետո:

Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ղեկավարը՝ ամփոփելով փետրվարի 13-ից մինչեւ 15-ը կայացած զրույցների մի քանի փուլերի արդյունքները:

«Մենք անկեղծորեն միմյանց ասում ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ ժամանակ հեռանալու ենք: Իսկ ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին: Նրանք ինչպե՞ս կշարունակեն մեր քաղաքականությունը: Դա նույնպես մեզ՝ որպես քաղաքական գորիչների, չի կարող չանհանգստացնել»,- ասել է նա:

Ինքնիշխանության հարցը ռուս-բելառուսական բանակցություններում նույնիսկ չի քննարկվում, կան երկու առանձին պետություններ, ասել է Լուկաշենկոն:

«Դե մենք ինչու՞ արծարծենք Ռուսաստանի եւ Բելառուսի ինքնիշխանության հարցերը: Դա սրբապատկեր է, սրբություն»,- նշել է Բելառուսի ղեկավարը: Ըստ որում նա հայտարարել է, որ ՌԴ-ն եւ Բելառուսը պատրաստ են միավորվել, եթե դրան պատրաստ են նրանց ժողովուրդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: