Երբեմն ինձ բերում են տեքստեր, կարդում եմ և այդ տեքստից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը

Ես զարմանում եմ՝ մարդիկ որ այս տեքստը գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չե՞ն նկատել

Իմ ողջ գիտակցական կյանքում իմ տեքստերը ինքս եմ գրել, այսինքն մինչեւ վարչապետ դառնալու օրը չի եղել մի դեպք, որ որեւէ մեկն աշխատած լինի իմ տեքստերի վրա: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա երբեմն ինձ համար տեքստեր են գրում: Երբեմն ինձ բերում են տեքստեր, կարդում եմ եւ այդ տեքստից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ՝ մարդիկ որ այս տեքստը գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չե՞ն նկատել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ օրինակ ինքն իր վարքով ազդում է վարչապետի պաշտոնի վրա. «Օրինակ այսօր վարչապետի կորտեժը փոքրացել է եւ կարմիր լույսի տակ կանգնում է»: