ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Մարտի 1-ի գործը, դրա վերաբերյալ զարգացումները տեղ են գտնելու ՄԻՊ-ի տարեկան զեկույցում, որը հիմա պատրաստում են:
Նա տեղեկացրեց, որ հարցումներ են արել քննչական մարմիններին, դատախազությանը՝ յուրաքանչյուրն իր իրավասությանը վերաբերող հարցերով:
«Եթե նախորդ տարի անդրադարձ էր կատարվում 10 զոհերի հետ կապված քննությանը, հիմա, բնականաբար, ավելացել է նաեւ սահմանադրական կարգի տապալման հետ կապված մասը: Որքանով մեր իրավասությանը վերաբերում է, դրա առավելագույն չափով այդ հարցը տեղ կգտնի տարեկան զեկույցում: Օրինակ, ենթադրենք ՄԻՊ-ի կողմից միշտ նշվել է, որ 10 զոհերի հետ կապված քննությունը դանդաղում է, բավարար միջոցներ չեն ձեռնարկվում, հանրային բավարար տեղեկատվություն չի տրվում: Դա այս պահին էլ զեկույցում կա: Բայց քանի որ նոր բաղադրիչ է ավելացել, դրան եւս անդրադարձ կլինի»,-ասաց նա:
0Comments