Իրանը քննարկում է Լիբանանին ու Հեզբոլահին զենքի մատակարարման հարցը

Մենք սպասում ենք համապատասխան ցանկության Լիբանանի կողմից

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բեյրութ՝ Լիբանանին աջակցության, մասնավորապես, զենքի մատակարարման հարցով բանակցություններ վարելու համար։  Այս մասինն  տեղեկանում ենք euronews-ից։

Այցի ծրագրում ներառված է հանդիպումներ երկրի ղեկավարության ու նաև Հեզբոլահ կազմակերպության ղեկավարների հետ, որը մի շարք երկրներում ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Այս այցը երկու հիմնական նպատակ ունի. մեր աջակցությունը հայտնել եղբայրական լիբանանյան ժողովրդին ու հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել Լիբանանի կառավարության հետ բոլոր ոլորտներում։ Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել Լիբանանին  ռազմական հարցերում, և մենք դրա մասին բազմից հայտարարել ենք։ Սակայն մենք սպասում ենք համապատասխան ցանկության Լիբանանի կողմից»,-ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Զարիֆը հայտարարել էր Դամասկոսին լայն աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։