Երևանում քաղաքացին հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն

Նա կրակել է իրեն Ալիկ Սարգսյանից որպես պարգևատրում ստացած զենքով

 Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է. «Փետրվարի 10-ին՝ ժամը 14:53-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով հիվանդանոց քաղաքացի է տեղափոխվել»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խմբին տուժողն ասել է, որ Էրեբունի փողոցում պատահաբար ինքն իրեն վնասել է: Նշանակվել էդատաբժշկական փորձաքննություն:

 

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։