Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հարցին:
«Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ կարևոր շեշտադրում է: Սիրիա ուղարկվել է մասնագետների խումբ, և սա էապես փոխում է հարցը: Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա»,-ասաց նա:
Հարցին՝ խորհրդարանում հարցը չպե՞տք է քննարկվեր, Ռուբինյանը պատասխանեց, որ հնչում են հայտարարություններ, թե մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր, որը կլինի դրա հիմք, բայց Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիմքը 2001 թվականին կնքված պայմանագիրն է:
0Comments