Կողմերի միջեւ հաղորդակցության պահպանումը կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում գործողությունների կանխատեսելիության տեսակետից: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հակված է վստահելու իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը: «Ինչպես հայտարարեցին վարչապետը եւ ԱԳ նախարարը, բանակցային գործընթաց չկա: Կա շփում, որը, մեր կարծիքով, շատ օգտակար է նախապատրաստվելու տեսակետից, որպեսզի կողմերը կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց պատգամավորը:
0Comments