Ամերիկացի կոլեկցիոներ և դիզայներ 97-ամյա Աիրիս Ապֆելը պայմանագիր է կնքել նորաձևության աշխարհում ամենահայտնի գործակալություններից մեկի՝ IMG Models-ի հետ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Independent-ը։
«Աիրիսը մեծ տաղանդ ունի, նա ոգեշնչում է։ 97-ամյա Աիրիսը շարունակում է ապացուցել, որ տարիքը՝ միայն թվեր են»,- ասել է գործակալության ղեկավարը։
Իր հերթին Ապֆելը հույս է հայտնել, որ նորաձևության ինդուստրիայում իր հաջողություններ կոգեշնչի տարեց կանանց իրականացնելու իրենց երազանքները։
«Ես շատ ոգևորված եմ։ Ես երբեք չեմ ունեցել իսկական գործակալ։ Ես միշտ ամեն ինչ արել եմ ինքս և նույնիսկ չեմ մտածել, որ մի օր իմ կյանքը այսքան կտրուկ կփոխվի։ Ամեն ինչ այնքան անսպասելի եղավ։ Ո՞վ կարող էր մտածել, որ 97 տարեկանում կարող եմ դառնալ ամսագրի կազմի վրայի աղջիկ»,- ասել է նա։
Ավելի վաղ Ապֆելը մասնակցել է Mac Cosmetics և Kate Spade բրենդների գովազդային արշավներին, նկարահանվել է Vogue Italia ամսագրի համար և հայտնվել Dazed & Confused-ի կազմին։ Նա նաև պատմության մեջ առաջին մարդն է, ով սեփական հագուստների և աքսեսուարների ցուցադրություն է կազմակերպել Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում՝ չլինելով դիզայներ։
97-ամյա կինն անսպասելի դարձել է մոդել
Ես միշտ ամեն ինչ արել եմ ինքս և նույնիսկ չեմ մտածել, որ մի օր իմ կյանքը այսքան կտրուկ կփոխվի
0Comments