Քաղցկեղով հիվանդանալը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել, կանոնավորապես զննում անցնել եւ օգտագործել շատ միրգ ու բանջարաղեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ վարակիչ հիվանդությունների եւ հոգեկան առողջության հարցերով օգնական Սվետլանա Աքսելռոդը:
Քաղցկեղային հիվադնությունների դեմ պայքարի օրը, որն ամբողջ աշխարհում նշվում Է փետրվարի 4-ին, սահմանվել Է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության (International Union Against Cancer, UICC) կողից՝ այդ գլոբալ խնդրի նկատմամբ համաշխարհային հասարակայնության ուշադրությունը գրավելու նպատակով: «Քաղցկեղով հիվանդանալու վտանգի նվազեցման համար անհրաժեշտ Է խուսափել ծխախոտի բոլոր տեսակներից, պահպանել առողջ քաշ, լինել ֆիզիկապես ակտիվ, օգտագործել օգտակար եւ առողջ սնունդ, շատ մրգեր եւ բանջարեղեն, գործածել քիչ ճարպեր, շաքար, վերամշակված մսամթերք, կրճատել ալկոհոլի գործածումը, խուսափել արեւի տակ հաճախակի մնալուց, մասնակցել նախազգուշական պատվաստումներին եւ սքրինինգային ծրագրերին»,- ասել Է Աքսելռոդը:
Կանանց համար հանձնարարականների մեջ Է մտնում նաեւ կրծքով կերակրելու եւ հորմոնափոխարինիչ թերապիայի կիրառումից խուսափելու խորհուրդը:
0Comments