Ֆրանսիայում փետրվարի երկուսին հերթական անգամ մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման հակակառավարական ակցիան:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ցուցարարները հավաքվում են Փարիզում՝ հարգանքի տուրք մատուցելու իրավապահ մարմինների հետ բախումների ժամանակ վիրավորված «դեղին բաճկոններին»:
Կառավարության տվյալներով՝ շուրջ 2000 մարդ է վիրավորվել բողոքի ցույցերի ժամանակ նոյեմբերի 17-ից ի վեր: Բացի այդ, 10 մարդ մահացել է բողոքի ակցիաների անցկացման օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով:
Մայրաքաղաքի հրապարակներից մեկում հարյուրավոր ցուցարարներ հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում և շարժվում դեպի Հանրապետության հրապարակ:
«Դեղին բաճկոններն» ամեն շաբաթ փողոց են դուրս գալիս ինչպես Փարիզում, այնպես էլ ֆրանսիական այլ քաղաքներում՝ իրենց դժգոհությունը հայտնելով կառավարության վարած քաղաքականությունից:
0Comments