Իրանի նավթային եկամուտները շեշտակի աճել են

Մանրամասներ
ա

Հինգշաբթի օրը Իրանի կառավարության հրապարակած պաշտոնական զեկույցում նշվում է, որ Իրանի նավթային եկամուտները մարտ-օգոստոս ամիսներին ութ անգամ աճել են՝ անցյալ տարվա համեմատ:

Նավթից եկամուտների զգալի աճը տեղի է ունենում՝ չնայած երկրի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներին, որոնք, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, ուղղված են Իրանի նավթային հատվածին՝ հարվածելու երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկին:

Զեկույցը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությանը՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, հաջողվել է չեզոքացնել պատժամիջոցները։ Վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ Իրանի ոչ նավթային տնտեսական աճը գարնանը հասել է 4,3%-ի՝ նախորդ տարվա 3,1%-ի դիմաց։