Հայաստանում կանայք կանցնեն զինվորական պատրաստություն

Մանրամասներ
ա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հայտարարեց, թե կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը: «Արդեն մաշկված ծրագիր ունենք, ՊՆ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել եւ համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա իհարկե, ըստ ցանկության է, ժամաքանակը, հագուստը, ամեն ինչը կհստակեցվի»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Եթե խոսում ենք մեկ ամիս պարտադիր պատրաստության մասին, կարող ենք, ասենք, կանանց դեպքում դարձնել 15 օր կամ 7 օր: Եկեք արձանագրենք, որ եթե ասում ենք բոլոր ՀՀ քաղաքացիները, կանայք նույնպես այդ բոլորի մեջ են: Կարծում եմ՝ զենքի հետ ծանոթ լինելը ոչ մեկին վնաս չի տա: Դա նույնպես գիտելիք, էրը ոչ մեկին վնաս չի տա»: