Հույներն ու հայերը ծեծել են ադրբեջանցիներին․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ադրբեջանական սոցիալական տիրույթում գրում են, որ հունական «Օլիմպիակոսի» երկրպագուները և հունաստանաբնակ որոշ հայեր ծեծել են ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի ազգությամբ ադրբեջանցի երկրպագուներին։

Միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիակոս-Ղարաբաղ հանդիպումից առաջ։

Քիչ հետո Կարայսկակիս մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակներում կմեկնարկի Օլիմպիակոս-Ղարաբաղ հանդիպումը։

Ըստ ռուսական տելեգրամ ալիքների, ակումբների երկրպագուների միջև ավելի լուրջ բախումները կանխելու համար տեղի ոստիկանությունը, հանդիպմանն ընդառաջ, ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ։

Նշենք, որ «Ղարաբաղ» քարոզչական անվամբ ադրբեջանական ակումբը երկար տարիներ հանդես է գալիս առաջնություններում։