Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը գաղտնի այցելել է Կիև

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գաղտնի այցելել է Կիև և հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովին։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Ուոլեսն այցից հետո։ «Կիևում էի՝ քննարկելու ավելի մեծ ռազմական օգնությունն Ուկրաինային։ Մեր աջակցությունը նրանց ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աճում է և շարունակվելու է մինչև 2023 թվական և դրանից հետո», – նշել է Ուոլեսը։