«Պատերազմի ժամանակ», «Մոբիլիզացիա» և «Ռազմական դրություն»․ ՌԴ Պետդուման Քրեական օրենսգրքում նոր հասկացություններ է մտցրել

Մանրամասներ

1

Պետդուման Քրեական օրենսգրքում նոր հասկացություններ է մտցրել․ «Պատերազմի ժամանակ», «Մոբիլիզացիա» և «Ռազմական դրություն»։

ՌԴ Քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մի ամբողջ շարք նոր հոդվածներ են ավելացել, այդ թվում մինչև 6 տարի ազատազրկմամբ «Կողոպուտ ռազմական իրավիճակներում», և մինչև 10 տարի ազատազրկմամբ՝ «Կամավոր հանձնվելու» հոդվածները։

Այսպես, օրինակ, «Զորահավաքի և ռազմական դրության ժամանակ զորամասն ապօրինի լքելու» համար (Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված) պատիժներն ավելի խիստ կլինեն.

- երկուսից 10 օր ժամկետով զորամասն ապօրինի լքելը կհանգեցնի մինչև 5 տարի ազատազրկման (1 տարվա փոխարեն),
- 10 օրից մեկ ամիս ժամկետով զորամասն ապօրինի լքելը՝ մինչև 7 տարի ազատազրկման (մինչև 3 տարվա փոխարեն), 
- մեկ ամսից ավելի ժամկետով զորամասն ապօրինի լքելը՝ 5-ից 10 տարի ազատազրկման (մինչև 5 տարվա փոխարեն):

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելը, պատերազմի ժամանակ կամ ռազմական գործողություններ վարելու ժամանակ վերադասին անհնազանդություն ցուցաբերելը կհանգեցնի 2-ից 3 տարի ազատազրկման:

Օրինագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է այսօր։ Մինչև օրվա վերջ այն կարող է ստորագրվել Պուտինի կողմից։

Բոլոր նոր «ռազմական» խմբագրումները կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:
 

1

1

1