![ա](/sites/default/files/inline-images/%D5%A3%D5%A1%D5%A6-%D5%AF%D6%80%D5%B3%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին հայտարարել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Մենք նվազեցրել ենք ռուսական բնական գազից կախվածությունը մինչև 50 տոկոս»,-նշել է նախարար:
Նա վստահեցրել է, որ կշարունակի ամբողջ ուժով աշխատել՝ ապահովելու Ավստրիային գազի մատակարարումն ու անկախությունը։ Նախարարի խոսքով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում կարևոր քայլեր են կատարել, և մինչև նոյեմբերի 1-ը գազի ռազմավարական ողջ պաշարը պահպանվելու է իրենց պահեստներում։ Սա անվտանգության բարձիկ կլինի՝ արտակարգ իրավիճակների դեպքում:
0Comments