
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:
Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։
Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։
Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Հուլիսի 19-ին Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։
0Comments