Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մայիսի 6-ին կայացած ճապազրույցում այդ մասին հայտնել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:
«Կանցլերը Ֆրանսիայի նախագահին կընդունի վերընտրվելուց հետո նրա առաջին այցով»,- ասել Է նա: Համատեղ մամուլի ասուլիսը պլանավորված Է Երեւանի ժամանակով 20:25-ին: Ինչպես սպասվում Է, ուշադրության կենտրոնում կգտնվի իրադրությունն Ուկրաինայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments