Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը վիրավորվել է Ուկրաինայի տարածքում՝ Խարկովի մարզի Իզյումի մոտ։ Այս մասին գրել է ռազմական լրագրող և բլոգեր Ալեքսանդր Շուլմանը։
66-ամյա Գերասիմովը բեկորային վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։ Բանակի գեներալ Գերասիմովը և այլ սպաներ գտնվել են հրամանատարական կետում, որին Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 20 սպա։
«Վերտիկալ» Telegram ալիքը հայտնում է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը փորձում է լքել Իզյումը, որտեղ ռուսները հսկայական կորուստներ են կրում, և նրանց մատակարարումները ընդհատվել են։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել էին ավելի քան 10 ռուս բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում՝ առնվազն վեց գեներալների։
0Comments