Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ։
Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան-Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։
Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀիմՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։
Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր է Հայաստանի համար։
Մնում է վերջնականապես կողմնորոշվել, հիմա չափազանց կարևո՞ր է, թե՞ ամեն դեպքում անլուրջ»։
0Comments