![ա](/sites/default/files/inline-images/%D5%B6%D5%A1%D5%BF%D6%85%20%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF-_0.jpg)
Ֆինլանդիան պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, անկախ նրանից, թե ինչ կորոշի հարեւան Շվեդիան: Այդ մասին The Irish Times-ին ասել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Նրա խոսքով, խորհրդարանում, որտեղ պատգամավորների մեծամասնությունն աջակցում է այս որոշմանը, տրամադրությունն այնպիսին է, որ դա հնարավոր է առանց Շվեդիայի անել։
«Լավ կլիներ Շվեդիայի հետ միաժամանակ անել, բայց դա կախված է Շվեդիայի որոշումից: Դեռ վաղ է ժամկետների մասին ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ մինչեւ ամառ մենք կսկսենք»:
Գործընթացը կարող է տեւել չորս ամսից մինչեւ մեկ տարի, որի ընթացքում Ֆինլանդիան դեռ չի լինի ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանական պայմանագրի մաս:
Թեեւ ՆԱՏՕ-ն խոստացել է «արագ» ընթացք տալ հայտերին, շատ ֆիններ տպավորված չեն դաշինքի գործող անդամների աջակցության հավաստիացումներից եւ վախենում են, որ վավերացման գործընթացը կարող է խճճվել ՆԱՏՕ-ի մյուս անդամների ներքին քաղաքականության մեջ:
0Comments