Hraparak.am-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող մի քանի բժշկական հաստատությունների տնօրեններ ազատվել են աշխատանքից։
Երևանի քաղաքապետարանից աղբյուրի հարցմանն ի պատասխան նշել են. «Քաղաքապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը: Եվս 3 տնօրեն ազատման դիմում է ներկայացրել, բայց դեռ ստորագրված չէ: Այս պահին պաշտոնապես ազատված է միայն 4-րդ պոլիկլինիկայի տնօրենը»։
Քաղաքապետարանից չեն հայտնել, թե ո՞ր պոլիկլինիկայի տնօրեններն են, հավելել են՝ այս պահին չեն կարող ասել, երբ ազատման որոշումը կստորագրվի, կհայտնեն։
0Comments