Այժմ Ուկրաինայում «Բայրաքթարն» անվանում են «հրեշտակ»․ Ալիև

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է ուկրաինական հակամարտության հետ կապված կեղծավորության համար։ Նրա խոսքերը մեջբերում է Ura.ru-ն Telegram ալիքում։

Ինչպես նշել է Ալիևը, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ «ազատագրում էր իր հողերը», օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։ Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ», հավելել է նախագահը։

«Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, սա է մեր հանդեպ անարդարությունը, և սա է իրականությունը»,- ընդգծել է Ալիևը։