Բանակցությունների ազդանշանները կարելի է անվանել դրական, բայց դրանք չեն լռեցնում ռուսական արկերի ձայնը. Զելենսկի. Տեսանյութ

Մանրամասներ

Ավարտվում է Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման և մեր լայնածավալ պաշտպանության 34-րդ օրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Վստահ եմ, որ դուք այսօր տեսաք այն լուրը, որ ռուս զինվորականներն իբր որոշել են կրճատել ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի շրջաններում»,-իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ այնուամենայնիվ, պետք չէ կորցնել զգոնությունը։ Իրավիճակը չի հեշտացել։ Ռուսական բանակը դեռևս ունի զգալի ներուժ՝ շարունակելու հարձակումները մեր պետության դեմ։ Նրանք դեռ շատ տեխնիկա ունեն։

«Ուստի մենք չենք նվազեցնում մեր պաշտպանական ուժերը։ Ինչպես մեր պետության հյուսիսում, այնպես էլ Ուկրաինայի մյուս բոլոր շրջաններում, որտեղ ժամանակավորապես մտել են ռուսական զորքերը։ Ուկրաինայի պաշտպանությունն այժմ թիվ մեկ խնդիրն է, և մնացած ամեն ինչը բխում է դրանից։

Թշնամին դեռ մեր տարածքում է։ Մեր քաղաքների գնդակոծությունը շարունակվում է։ Մարիուպոլն արգելափակված է։ Հրթիռային և օդային հարվածները չեն դադարում։ Սա է իրականությունը։ Սրանք փաստեր են։

Այո, մենք կարող ենք դրական անվանել այն ազդանշանները, որոնք լսում ենք բանակցային հարթակից։ Բայց այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի ձայները։

Իհարկե, մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը։ Իհարկե, մենք հիմք չենք տեսնում վստահելու մի պետության առանձին ներկայացուցիչների խոսքին, որը շարունակում է պայքարել մեր կործանման համար։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն, ուկրաինացիներն արդեն սովորել են այս 34 օրվա ներխուժման և Դոնբասում պատերազմի վերջին ութ տարիների ընթացքում, որ միայն կոնկրետ արդյունքի կարելի է վստահել։

Ռուսական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինեն։ Չի կարող փոխզիջում լինել ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հարցում։ Եվ դա չի լինի

Սրանք հստակ սկզբունքներ են։ Սա հնարավոր արդյունքի հստակ տեսլական է։ Իսկ սոցիալական ցանցերում նրանց, ովքեր խոսքերն ընկալում են որպես փաստ, ուզում եմ հիշեցնել մի բան՝ մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում և պայքարում ենք մեր ազատության համար։ Մեր ժողովրդի ազատության համար»,-նշել է նա։