Ի՞նչ նշանակություն ունի ռուսական զինտեխնիկայի վրա գրված Z տառը

Մանրամասներ

1

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից օրեր անց համացանցում սկսվեցին ակտիվորեն տարածվել հակամարտող կողմերի զինտեխնիկաների նկարները։ Ռուսական ռազմական տեխնիայի վրա բոլորը նկատեցին Z տառը։

Համացանցում լայն քննարկում սկսվեց Z-ի նշանակության մասին։

Վերջերս էլ ՌԴ-ում կազմակերպված համերգի ժամանակ հաղորդավարը կրում էր Z գրությամբ շապիկ, կային գրառումներ նաև ռուսերեն տառերով և միայն գրառումների սկզբի տառերը, որոնք սկսվում էին Զ տառով՝ գրված էր Z՝ Zа мир без нацизма և Zа Россию։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենով գրված նախադասությունների միայն առաջին բառերի առաջին տառերը լատինատառ։

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է տառի նշանակությունը։ Նրանց խոսքերով, Z նշանակում է հաղթանակի հետևից։

Նշենք, որ Հայաստանում ևս ՌԴ դեսպանատան դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ, ովքեր խաղաղ ակցիա էին անում՝ ի աջակցություն ՌԴ-ի, վեր են բարձրացրել Z տառը։

PressTime.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Մանուկյանը, ով ուսումնասիրում է սիմվոլների նշանակությունները, ասում է, որ վերոնշյալը սիոնիստամասոնական, ջհուդական ծիսակարգի նշանակություն ունեցող տառ է՝ Zion-ը․ Z նշանակում է Zion Victory-Սիոնի հաղթանակ․ «Այդ տառը բազում նշանակություններ ունի՝ ֆաշիստների նշանն է, սիոնների ու զոմբիների նշանն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Լյուդմիլան պատահական չի համարում վերջերս Հայաստանում երեխաներին Zion-ի անձնագրերի (ոչ իսկական, խաղալիք) տրամարդումը, որոնք մատուցվում են խաղի անվան տակ․ Անձնագրերի վրա Z նշանն է։

Հավելենք, որ մի քանի երկրներում Z նշանն արգելված է օրենքով, քանի որ այն համարում են ֆաշիստների նշան։ Օրինակ Լիտվայում վարչական օրենսգրքում փոփոխություններ են եղել, որոնց համաձայն երկրում արգելվել է Z սիմվոլի կիրառումը։

Սիմվոլի գործածման համար 300-500 եվրոյի չափով տուգանք է սահմանվել։

Սկզբնաղբյուր