Արտակ Զեյնալյանի առաջին հարցազրույցը` պաշտոնից ազատվելուց հետո

Արդարադատության նախկին նախարարի խոսքերով` այսօրվա սահմանադրությունը թույլ տալիս է իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության գնահատում և ստուգում

Այն ձևակերպումներին, որոնք տրվել են իմ հրաժարականի ժամանակ թե՛ իմ թե՛ վարչապետի կողմից, որևէ նոր բան չեմ ավելացնի։ Այս մասին «Շանթ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ դա պետք է ընդունել որպես աշխատոճերի և ձեռագրերի տարբերություն։

Խոսելով վեթինգի և անցումային արդարադատության մասին` Զեյնալյանը նշել է, որ դրանք մի քայլանի պրոցեսներ չեն, դրանք բազմաքայլ են, և քայլերն անցնում են տարբեր կողմերի, և յուրաքանչյուր կողմն ունի հնարավորություն ինքնուրույն որոշելու, թե ինչ ժամկետներում դա իրականացնի, և հետևաբար մեկ գործող անձից կախված չի դրա արագությունն ու ժամկետը․ «Կան ժամկետներ, որոնք պետք է պահպանել, որոպեսզի պրոցեսը լինի իրական, որպեսզի արդյունքները համապատասխանեն ժողովրդական երկրի իրավական օրենքի չափանիշներին»։

Զեյնալյանի խոսքերով` այսօրվա սահմանադրությունը թույլ տալիս է իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության գնահատում և ստուգում։

Հարցին, թե ով պետք է դրանով զբաղվի, Զեյնալյանն ասել է՝ ԲԴԽ-ն և անկախ հանձնաժողովը, որը պետք է փոխարիներ կոռուպցիայի դեմ պայքարի էթիկայի հանձնաժողովին։

Իսկ այն հարցին, թե ովքեր պետք է քննեն ԲԴԽ անդամներին, նախկին նախարարն ասաց` ովքեր նշանակում են ԲԴԽ անդամներին․ «Ազգային ժողովը հրապաակայնոերն պետք է ենթարկի ստուգման։ Բնականաբար բոլորը ենթական են այդ կոռուպցիայի հանձնաժողովի քննությանը»։

Զեյնալյանն անդրադարձել է նաև ՍԴ նախագահի փոփոխությանը՝ նշելով, որ պետք է արձանագրել, որ քաղաքական մեծամասնությունը ժողովորդից ուղղակիորեն մանդատ ստացած ուժ է , և աննախադեպ մեծ թվով ձայներ ստացած և բարեփոխումների հանձնարարական ստացած ուժ ․ «Սա կարևորագույն հանգամանք է»։