Կիևը շարունակում է մնալ ռուսական զորքերի հիմնական թիրախը՝ չնայած հարձակողական գործողությունների ձախողմանը։ Առաջիկա շաբաթներին ՌԴ-ն կարող է փորձել շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ուժերի 2/3-ը, հյուսիս-արևելքից առաջ շարժվելով դեպի քաղաք, կանգ է առել։ Գոստոմելից դեպի հյուսիս-արևմուտք առաջացող ռուսական զորքերը հետ են մղվել ուկրաինացիների համառ դիմադրությամբ։ Ռուսների հիմնական մասը մնում է Կիևի կենտրոնից ավելի քան 25 կիլոմետր հեռավորության վրա։
0Comments