![ա](/sites/default/files/inline-images/%D5%A6%D5%A5%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%AF%D5%AB%20%D5%B6%D5%A1%D5%BF%D6%85.._0.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում բոլոր հեռուստաալիքների միասնական հեռարձակման մասին:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ «Ռազմական դրության պայմաններում միասնական տեղեկատվական քաղաքականության իրականացման մասին» որոշումը տեղադրվել է պետության ղեկավարի կայքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այս քաղաքականության իրականացումը Զելենսկին անվանում է ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր: Դրանով «բոլոր ազգային հեռուստաալիքները, որոնց ծրագրային բովանդակությունը տեղեկատվական կամ տեղեկատվական-վերլուծական են, կմիավորվեն մեկ տեղեկատվական հարթակում»:
0Comments