Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը այն թեմաներն են, որոնց շուրջ Մոսկվան ու Կիևը հնարավորինս մոտեցրել են տեսակետները։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը բանակցությունների առանցքային կետերից են»,-ասել է նա։
ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը հավելել է, որ բացի այդ կետերից կան նյուանսներ, որոնք կապված են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։
«Դրանք կապ ունեն անվտանգության երաշխիքների հետ, որոնք Ուկրաինան ստանալու է ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դեպքում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՄՈսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում « ճանապարհի կեսին են հասել»։
Խոսելով ՌԴ և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ՌԴ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն երկու երկրների միջև համաձայնագրի տեքստը հաստատելուց հետո։
0Comments