Անհետացած մոդել Գրետտա Ուեդլերին մահացած են գտել ճամպրուկում:
Այս մասին հայտնում է «Սթարհիթ»–ը։
Ըստ լրատվամիջոցների՝ 2021 թվականին մոդել Գրետտա Ուեդլերն անհետացել էր Մոսկվայի Լեսնայա փողոցի հյուրանոցից։ Ընկերուհին անհետացման մասին հայտնել է ոստիկանությանը։
Նրա խոսքով՝ Գրետտան 2021 թվականի փետրվարի 24-ից ի վեր չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Նա նաև հավելել է, որ Վեդլերը հարաբերություններ է ունեցել անհայտ տղամարդու հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրետտան խոսել է իր ընկերոջ մասին և կիսվել, որ նա իրենից 150 հազար ռուբլի է գողացել։ Դրանից հետո տղամարդը սկսել է հետապնդել նրան ու սպառնացել հաշվեհարդարով, ինչի պատճառով Վեդլերը տեղափոխվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկը։
Մեկ տարի անց Գրետայի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկի մեջ, որը թաքցրել են մեքենայում։ Մեքենան Լիպեցկում էր։ Հարուցված է քրեական գործ,կա ձերբակալված կասկածյալ։
0Comments