Կիևը, որի մոտ շարունակվում են մարտերը, պատրաստվում է պաշտպանության․ Կլիչկո. VIDEO

Մանրամասներ

Ուկրաինայի մայրաքաղքի՝ Կիևի մոտ շարունակվում են մարտերը, քաղաքը պատրաստվում է պաշտպանության և շարունակում է ամրացնել անցակետերը։

Այս մասին իր տեսաուղերձում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Մայրաքաղաքը, որի մոտ շարունակվում են մարտերը, պատրաստվում է պաշտպանության։ Մենք շարունակում ենք ամրացնել անցակետերը, ստեղծել սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ: Արդեն երրորդ օրն է, որ մայրաքաղաքն օգնում է Կիևի շրջանի մի քանի քաղաքներին՝ Գոստոմելի, Բուչայի, Վորզելի և Իրպինի բնակիչների տարհանման հարցում։ Քաղաքն ավտոբուսներով ապահովում է ուղևորափոխադրումները։ Իսկ Կիևի փրկարարները մարդկանց դիմավորում են երկաթուղային կայարանում։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Կիևից, գնացքով ուղարկվում Ուկրաինայի արևմուտք»,- ասել է Կլիչկոն:

Նա նաև հիշեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակում են ապահովել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքները, Կիևի կյանքը։