Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի մոտ տեղի ունեցած մարտերում ռուս գեներալ է զոհվել, գրում է cnn.com-ը:
Ուկրաինական կողմի կարճ հայտարարության մեջ սակայն ոչ մի ապացույց չկա գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովի մահվան մասին և ոչ մի մանրամասնություն, թե երբ է նա սպանվել, նկատում է աղբյուրը:
Ռուսական պետական լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնել Գերասիմովի մասին:
Ուկրաինան Գերասիմովին նշել է որպես «Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի շտաբի պետ և հրամանատարի առաջին տեղակալ» և շեշտել, որ նա Չեչնիայում և Սիրիայում ռուսական ռազմական արշավների վետերան է:
Ուկրաինան հայտնել է ռուս գեներալի զոհվելու մասին
Մանրամասներ
0Comments