Netflix-ի սերիալում Հայաստանը ներկայացվել է պատմական սահմաններով

Մանրամասներ

1

Քարտեզը, որն օգտագործվել է Netflix սթրիմինգային հարթակի սերիալներից մեկում, լուրջ իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Բազմասերիանոց ֆիլմում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, Հայաստանը ներկայացվել է իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը, հայտնում է ermenihaber.am-ը։

Այդ փաստին առաջինն ուշադրություն է հրավիրել Թուրքական ծովային եւ գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS), որն այդ փաստը համարել է Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության թիրախավորում։

Թեմային անդրադարձել է նաեւ «Yeni Akit» թերթը, որը, վկայակոչելով բազմաթիվ դժգոհ թուրք քաղաքացիների կարծիքները, պահանջում է, որ Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը միջոցառումներ ձեռնարկի եւ ամենախիստ պատժամիջոցներ կիրառի Netflix-ի դեմ։