Լուսնի վրա ջուր կա. Հետազոտություն

Մանրամասներ

ա

Լուսնից հողի նմուշում, որը Երկիր է հասցվել չինական «Չանյե-5» ավտոմատ տիեզերական ապարատի միջոցով, ջուր են հայտնաբերել։ Ուսումնասիրությանը նվիրված հոդվածը հրապարակվել է Science Advances գիտական ​​ամսագրում, փոխանցում է «Գազետա»-ն:

Հեղինակների խոսքով՝ Երկիր հասցվաշ հողը 120 պրոմիլ ջուր է պարունակում, որը ձեւավորվել է արեգակնային ճառագայթման ազդեցության տակ։

Հետազոտության մեջ նշվում է, որ նախորդ անգամ լուսնային նմուշները Երկրի վրա հայտնվել էին խորհրդային «Լունա-24» միջմոլորակային կայանի շնորհիվ, որի առաքելությունն ավարտվել է 1976 թվականին։